Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ. պաշտոնյայի այցի մասին նախապես չէր հայտարարվել՝ հաղորդում է РИА Новости-ն։ Քննարկվել են երկկողմ համագործակցության ամրապնդմանն ու Մերձավոր Արևելքի իրավիճակին առնչվող հարցեր: Կրեմլը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է արել հրաժարվել ուժի կիրառումից և կենտրոնանալ բանակցությունների վրա:               
 

Փափուկ ուժի կիրառման նպատակները

Փափուկ ուժի կիրառման նպատակները
02.11.2025 | 11:26

Մշակութային վերափոխման իրականացում թիրախավորված հասարակությունում, հասարակական մտքերի վրա ուժեղ ազդելու նպատակով՝ թիրախավորված և վերահսկվող նորությունների և տեղեկատվական գործիքների միջոցով, հետապնդում են հասրակական մտքում փոփոխություն առաջացնելու և իրենց նպատակներն առաջ տանելու համար։

Քաղաքական տրանսֆորմացիա՝ թիրախավորված համակարգը անարդյունավետ դարձնելու և այդ համակարգի տարրերը ոչնչացնելու և նսեմացնելու նպատակով։

Ստեղծել և ապա ահաբեկել թիրախավորված հասարակությանը (փակելով գործարաները, բուհերի մակարդակի իջեցումը, կրթության ոչնչացումը, որից հետո հասարակության վատ բարքերի տեղափոխումը բանակ․․․) այնպիսի խնդիրներով, ինչպիսիք են աղքատությունը, պատերազմը կամ օտար պետության կողմից ռեպրեսիայի ենթարկվելը, և դրանից հետո՝ անձնատուրության կոչեր՝ լուրեր տարածելով և սնուցելով այն՝ ստեղծելով անվստահության և հոգեբանական անապահովության մթնոլորտ։

Ժողովրդի շարքերում տարաձայնություններ սերմանել և խնդրո առարկա երկրի ռազմական և քաղաքական իշխանությունների միջև տարաձայնություններ հրահրել՝

երկրի քաղաքական մասնատվածությանը համահունչ:

Սոցիալական կենսունակության փոխարեն հուսահատության ոգու խթանում։

Երիտասարդ սերնդին անհետաքրքիր դարձնել երկրի կարևոր խնդիրները և ապագան։

Զինվորականների շրջանում բարոյականության և արդյունավետության նվազում և ռազմական ու անվտանգության տարբեր ճյուղերի միջև հակասություններ ու տարբերություններ ստեղծելը։

Թիրախային երկրի կառավարման և կապի համակարգերում խափանման ստեղծում.

Սև քարոզչություն (դիվերսիոն և քաոսի նպատակով) լուրեր տարածելու, անպարկեշտ պատկերների հեռարձակման, հատուկ հաղորդումների ստեղծում՝ քայքայելով ընտանիքները, կրթական և մշակությաին կենտրոնները, կեղծ տեղեկությունների միջոցով՝ փոթորիկ ստեղծել մի գդալ ջրում։

Կրոնական, էթնիկական, քաղաքական և սոցիալական խնդիրների պատճառով մարդկանց դժգոհության ուժեղացում իրենց կառավարությունից, որպեսզի կրիտիկական ժամանակաշրջանում այդ դժգոհությունները հիմք հանդիսանան երկրի քայքայման համար։

Երկրի վիճակը որպես կրիտիկական ցույց տալու փորձ՝ ներկայացնելով ինչպես կեղծ լուրեր, այնպես էլ կեղծ ու չափազանցված վերլուծություններ։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7464

Մեկնաբանություններ